Հայտարարագիր 8 ամիս առաջ - 22:00 19-01-2026

3 անշարժ գույք, մեքենա, 26․1 մլն եկամուտ․ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-ամուսիններ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Լենա Նազարյանը 2017 թվականից առ այսօր ԱԺ պատգամավոր է, իսկ 2019-2021 թվականներին զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, աչքի ընկել այն հանգամանքով, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանին անվանել էր «իդիոտկա»։

Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ին պատգամավոր է ընտրվել՝ ՔՊ-ի համամասնական ցուցակով։ Որպես անշարժ գույք՝ Լենա Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, ինչպես նաև 1 առանձնատուն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ կրկին համատեղ սեփականությամբ։

Երկու բնակարաններն էլ Նազարյանը գնել է պատգամավոր դառնալուց հետո՝ 2022-ի ապրիլի 27-ին և 2017-ի հոկտեմբերի 12-ին, իսկ առանձնատունը ժառանգություն է ստացել՝ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տարեվերջին բնակարաններն ու սեփական տունը պահպանվել են։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լենա Նազարյանը չի հայտարարագրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող