Արտաքին 8 ամիս առաջ - 22:24 19-01-2026

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում՝ Թուրքիա։

Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։

Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել Թուրքիայում արդեն գտնվող քաղաքացիներին ցուցաբերել զգուշություն։

Զգուշացումը հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումից և Իրանի կողմից օդային տարածքի ու չվերթների փակումից կարճ ժամանակ անց: Նշվել է, որ այդ զարգացումները կարող են ազդել Թուրքիայի վրա։

Նախազգուշացումների ցանկում ներառված են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Կիպրոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Իրանը և Իրաքը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել խուսափել մարդաշատ վայրերից, խոշոր քաղաքներում և զբոսաշրջային վայրերում ուշադիր հետևել անվտանգության կանոններին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով