Ներքին 8 ամիս առաջ - 13:20 19-01-2026

Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով