Ներքին 8 ամիս առաջ - 10:15 19-01-2026

Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը

Երևանում այսօր, հունվարի 19-ին, մեկնարկել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը:

Դրա առաջին քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց կա։ Դրանցից 9-ը պատգամավորները կքննարկեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին:

Դրանց թվում են «Բուսասանիտարիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների նախագիծը, «Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին» օրինագծերի փաթեթն ու հարակից օրենքներում փոփոխությունները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում