Ներքին 8 ամիս առաջ - 15:57 18-01-2026

Հայաստանից ալյումին կարտահանվի Ադրբեջան. գործարանում պատրաստություններ են տեսնում

Վերջին օրերին կրկին շրջանառվում են տեղեկություններ, որ Հայաստանից դեպի Ադրբեջան կարող է արտահանվել ալյումին կամ ալյումին պարունակող արտադրանք։ Թեման հասարակական լայն արձագանք է ստացել՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա պայմաններում։

Oragir.News-ի աղբյուրները ալյումինի արտադրությամբ զբաղվող գործարանից հայտնում են, որ այս պահի դրությամբ որևէ պայմանագիր չի կնքվել։

Ըստ նրանց՝ քննարկումներ եղել են բանավոր մակարդակում։ Գործարանից ընդգծում են, որ հայկական արտադրության ալյումինը բարձրակարգ է, համապատասխանում է եվրոպական չափանիշներին և ներկայում արտահանվում է Եվրոպա, ինչը հարց է առաջացնում՝ ինչու պետք է ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքն արտահանվի Ադրբեջան։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2024-2025 թվականներին իրականացվել են ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե Հայաստանի արտադրանքներից որոնք կարող են հետաքրքրել Ադրբեջանին։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր ցանկ, որտեղ նշված էին այն ապրանքները, որոնք, ըստ նախարարության, հետաքրքրում են Ադրբեջանի ներկրողներին։

Դրանց թվում են ջերմոցային արտադրանքը, ծաղիկները, կոնյակը և այլ ապրանքատեսակներ։

Այս պահին պաշտոնապես ստորագրված որևէ փաստաթուղթ ալյումինի արտահանման վերաբերյալ չկա, սակայն թեման շարունակում է բաց մնալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով