Արտաքին 9 ամիս առաջ - 18:06 17-01-2026

Ադրբեջանը սկսել է գազի արտահանումը Գերմանիա և Ավստրիա

Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը` SOCAR-ը սկսել է գազի արտահանումը Գերմանիա և Ավստրիա Տրանսադրիատիկ խողովակաշարի միջոցով, հաղորդում է APA լրատվական գործակալությունը․ հայտնում է Ազատությունը։

Այդ խողովակաշարով Ադրբեջանը 2020 թվականից բնական գազ է մատակարարում Իտալիային, Հունաստանին և Բուլղարիային:

SOCAR-ի հաղորդագրության համաձայն՝ երկրի արտահանման աշխարհագրությունն, այսպիսով, ընդգրկում է արդեն 16 եվրոպական երկիր:

2024-ի դեկտեմբերին Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Սլովակիային, անցած տարվա հուլիսին SOCAR-ը պայմանավորվեց Ուկրաինա գազ առաքելու մասին:

2025 թվականի ընթացքում Ադրբեջանն արտահանել է 25.2 միլիարդ խորանարդ մետր գազ, նշում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը: Դրա գրեթե կեսը՝12.8 մլրդ խմ, ստացել են եվրոպական երկրները, մեկ երրորդից ավելին՝ 9.6 մլրդ խմ, մուտք է գործել թուրքական շուկա, 2.3 մլրդ խմ առաքվել է Վրաստան և 0.5 մլրդ խմ՝ Սիրիա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ