Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:00 17-01-2026

Այս դատավորն ամոթ ունի՞․ Գագիկ Համբարյան

Առաջին լուսանկարում պատկերվածը ԲԴԽ անդամ դատավորը որպես հայցի ապահովման միջոց, ըստ հին հակաեկեղեցականների նորաթուխ հակաեկեղեցական, երկրորդ նկարում պատկերված պոռնկաբարո՝ ընտանիք քանդող և թմրամոլ Արմանին վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդ... Կրկնում եմ՝ այդ բնութագրումները նրան տվել են իր ներկայիս հակաեկեղեցական գործընկերները դեռ 2018 թ-ին, երբ նրանք բարիկադների հակառակ կողմերում էին...

Զավեշտը նրանում է, որ թեմակալ առաջնորդների նշանակել-հանելու հարցում ոչ ոք բացի կաթողիկոսից որևէ իրավունք չունի, այդ թվում նաև դատական համակարգը...

Ի դեպ, սույն դատավորի կայծակնային որոշումը ենթադրել է տալիս, որ սա շեֆից՝ աղանդավոր Նիկոլից իջեցված հրահանգ է ու ԲԴԽ անդամ դատավորը, որքան հասկացա, չի տիրապետում նաև մեր Սահմանադրությանը...

Ի դեպ, դատավորի այս որոշումը և բազմաթիվ քայլիստների, այդ թվում նաև իրավաբանական կրթություն ունեցողների տգետ մեկնաբանությունները, որոնք հայցի ապահովման միջոցը չեն տարբերում վճռից ապացույց է այն բանի, որ ինչպես ճիշտ էր բնութագրել Նիկոլը՝ իրենք տգետ են և մնացել են նույն դասարանում...

Հետաքրքիր է, այս դատավորն ամոթ ունի՞... Չի հասկանու՞մ, որ ինքնախայտառակվում է այստեսակ գործերի մեջ իրեն ներքաշելով...

Պատկերացնու՞մ եք, Վրաստանի ղեկավարի հովանավորությամբ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ինչ-որ թեմի առաջնորդ դատի տա կաթողիկոսին ու ինչ-որ մի դատարան այն ընդունի վարույթ... Կամ, ասենք՝ Բրազիլիայի նախագահի հովանավորությամբ կաթոլիկ եկեղեցու ինչ-որ թեմակալ կարդինալ դատի տա Հռոմի պապին...

Ապրում ենք մարտչող տգիտության և հակահայ աղանդավորների բեսպրեդելի ժամանակաշրջանում...

Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով