Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:53 16-01-2026

Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս կալանքի տակ է «հետույք» բառի համար

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

Հայաստանում այսօր կա քաղբանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է՝ գտնվում է կալանքի տակ «հետույք» բառը փոդքաստի ընթացքում արտաբերելու համար

Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է՝ հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք։

Ու այս ողջ ընթացքում քաղբանտարկյալին չեն այցելել ոչ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Anahit Manasyan-ը, ոչ է ՄԻՊ աշխատակազմից որևէ մեկը։

Տիկին Մանասյան, շատ հետաքրքիր է, այս օրերին ավելի կարևոր ինչով եք զբաղված, ի՞նչ խոչընդոտ կա հացադուլ իրականացնողին այցելելու ու սա այն դեպքում, երբ քրեակատարողակն հիմնարկում այս իշխանության օրոք հացադուլ իրականցնելիս լրագրող է մահացել։
Ձեզ արգելվա՞ծ է այս հարցով զբաղվել, այլապես որն է ձեր զբաղեցրած պաշտոնի իմաստը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան