Բաստիոն 9 ամիս առաջ - 21:00 16-01-2026

Բաստիոն․ Դիկտատուրա չդառնալու միակ ուղին քաղաքացու ակտիվությունն է․ Վարդան Հարությունյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի հյուրը խորհրդային դիսիդենտ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանն է:

Նրա հետ քննարկել ենք մի շարք ուշագրավ հարցեր, մասնավորապես՝ կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, ինչպես սահմանել՝ ով է քաղբանտարկյալը, և ինչու է Արևմուտքը լռում ու կարծես աչք փակում Հայաստանում տեղի ունեցողի վրա:

Ըստ Վարդան Հարությունյանի՝ Արևմուտքը ուշադրությամբ հետևում է հայաստանյան քաղաքական անցուդարձին և ամեն ինչ տեսնում է, պարզապես լռում է, քանի որ քաղաքական շահեր ունի:

Ըստ մեր հյուրի՝ Արևմուտքը կարծում է, որ Հայաստանը կտրվել է Ռուսաստանից, սակայն ինքը համամիտ չէ այդ մտքի հետ, ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը երես է թեքել ՌԴ-ից և որդեգրել հակառուսական քաղաքականություն, հրապարակախոսը պատճառը համարում է այն, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը մենակ է թողել Փաշինյանին:

Հյուրի հետ խոսել ենք նաև Հայաստանում դիկտատուրայի վտանգի մասին:

Ըստ Վարդան Հարությունյանի՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը հեղհեղուկ մարդ է, Հայաստանում իսկապես կա դիկտատուրայի վտանգ. գոյություն ունի երկու բան՝ դրա դեմ պայքարելու համար. առաջինը քաղաքացու ուժն է և սեփական իրավունքների համար պայքարը, երկրորդը՝ Արևմուտքը:

Քննարկվել են նաև ուշագրավ այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով