Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:08 16-01-2026

2001 թ. Ժակ Շիրակը Գարեգին Բ-ին շնորհեց Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգևի` Légion d'Honneur-ի շքանշանի Commandeur աստիճանը

Պատմաբան Միքայել Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

2001 թ. դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ելիսեյան պալատում մեծ պատվի արժանացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Գարեգին Բ-ին շնորհվեց Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգևի` Légion d'Honneur (Պատվո լեգեոն) շքանշանի Commandeur աստիճանը։

Պարգևատրման ժամանակ Ֆրանսիայի նախագահը, շեշտելով հայ համայնքի մեծ ներդրումը Ֆրանսիայի զարգացման գործում, Վեհափառին ուղղեց հետևյալ խոսքերը. «Նրանք Ֆրանսիա բերեցին իրենց քաջ ոգին, իրենց ջանասիրությունը, տաղանդներն ու մեծահոգությունը` հարստացնելով ֆրանսիական մշակույթն ու քաղաքակրթությունը»։

Հ. Գ.։ Նայում ես իշխանական քարոզչության այն կեղծագույն թեզը, որ շարունակ պնդում են, թե Գարեգին Բ Հայրապետին իբր միայն Ռուսաստանի Դաշնությունում են հարգել ու պատվել, և համադրում ես փաստերը, լրիվ այլ իրականության հետ գործ ունենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով