Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 14:31 16-01-2026

Չեխիայում տպագրվում են ՀՀ քաղաքացու, փախստականի, օտարերկրացու նույնականացման քարտերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է։ Նա այցելել է IN Groupe ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակ, որտեղ այս օրերին իրականացվում է նոր կենսաչափական փաստաթղթերի որոշ տեսակների առաջին օրինակների տպագրության հաստատումը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել ընկերության փաստաթղթերի արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների, տպագրության մասնագետների հետ։

Արդեն հաստատված են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները, մասնավորապես՝ կացության կարգավիճակի, բնակության օրինականությունը հավաստող և օտարերկրյա դիվանագետի քարտերը։

Հաստատման են ներկայացվել փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտերը։

Փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձի նույնականացման քարտերը անձը հաստատող նոր տեսակի փաստաթղթեր են. դրանք տարիներ շարունակ նախատեսված են եղել ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, սակայն գործնականում չեն կիրառվել։

Քննարկվել են նաև ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրին, դրա հաստատման փուլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել համակարգի ներդրման փոխկապակցված գործընթացներին՝ անձնագրի շապիկի, տվյալների էջի, վիզա էջերի հաստատման ժամանակացույցին, ինչպես նաև ինքնասպասարկման «բոլորը մեկում» գործընթացի բաղադրիչներին։

Փաստաթղթերը, ինչպես ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը, արտադրվելու են բարձր ստանդարտներով՝ կենսաչափական տվյալներով, անվտանգային բաղադրիչներով:

Քարտերի հաստատման գործընթացը բաղկացած է մի քանի բաղադրիչից․ դիմային հատվածի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, դարձերեսի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, տվյալների դաշտերի տեղակայում, լամինացում, ուլտրամանուշակագույն լույսի համար նախատեսված անվտանգային և գեղարվեստական ձևավորում։ Թույլատրելի շեղումների շրջանակն անզեն աչքով հնարավոր չէ նույնացնել, այս գործընթացը ենթադրում է որակի ստուգում, այդ թվում անվտանգային ստուգում՝ հատուկ լաբորատոր չափումներով, ապահովագրում է այն իրավիճակից, երբ տպիչ մեքենայի մաշվածությունը կամ օգտագործվող նյութերը տարբեր տարիներին որևէ կերպ ազդեն այսօր հաստատվող որակի վրա, այն միաժամանակ ապահովագրում է հաստատվող փաստաթղթերի որակը պայմանագրի ողջ ընթացքի՝ տասը տարիների համար։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին