Արտաքին 9 ամիս առաջ - 14:16 16-01-2026

Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ Գերմանիա

«Գազի մատակարարումներն Ավստրիա և Գերմանիա սկսվել են 2026թ․ հունվարինց,- հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: SOCAR-ը չի բացահայտել մատակարարումների ժամկետները և ծավալը։

2020թ․ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանն սկսել է գազի առեւտրային մատակարարումները Եվրոպա՝ Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) մաս կազմող Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով: 25 տարվա համար նախատեսված խողովակաշարը ենթադրում է տարեկան ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի արտահանում եվրոպական շուկա:

ՀԳՄ-ն, որը ձգվում է Բաքվից մինչեւ Հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի միջով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավային Կովկասի եւ Տրանսանատոլիական գազատարները: Թողունակությունը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր է: Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրը՝ 1.2 տրլն խորանարդ մետր պաշարներով, համարվում է ՀԳՄ հումքի հիմնական աղբյուրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան