Սպորտ 9 ամիս առաջ - 23:52 15-01-2026

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Այս մասին հայտնում է Sportico պարբերականը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ 40-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո, իսկ նրա ընդհանուր տարեկան եկամուտը գնահատվում է 260 միլիոն եվրո։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսն է։ 2025 թվականին նա վաստակել է 137 միլիոն եվրո (125 մլն՝ մրցելույթներից + 12 մլն՝ գովազդային պայմանագրերից)։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 130 միլիոն եվրո ցուցանիշով (60 մլն + 70 մլն)։

Հարկ է նշել, որ ամենահարուստ մարզիկների տասնյակում ընդգրկվել է ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Նա զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ 115 միլիոն եվրո եկամտով (110 մլն + 5 մլն)։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն այս ցուցակում զբաղեցրել է միայն 12-րդ տեղը։ Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 95 միլիոն եվրո (70 մլն + 25 մլն)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան