Սպորտ 9 ամիս առաջ - 18:27 15-01-2026

Արման Ծառուկյանը պատրաստ է փոխել քաշային կարգը հանուն տիտղոսային մենամարտի

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է կիսաթեթև քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին։ Մարզիկը հայտարարել է, որ պատրաստ է դիմել այդ քայլին՝ հանուն տիտղոսային մենամարտի։

«Ես քաշ գցելու հետ կապված խնդիրներ չունեմ։ Ես չափազանց խոշոր չեմ 70 կգ-ի համար, և հնարավոր է՝ մի օր իջնեմ մինչև 66 կգ՝ միայն տիտղոսային մենամարտի համար»,- ասել է Ծառուկյանը Արիել Հելվանիի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին կայացած վերջին մենամարտում Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին։ Այսօրվա դրությամբ հայ մարտիկը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը P4P (անկախ քաշային կարգից) վարկանիշում։

Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդը խառը մենամարտերում 23-3 է։ 29-ամյա հայ մարտիկը դեռևս չի մենամարտել UFC-ի չեմպիոնական գոտու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»