Ներքին 9 ամիս առաջ - 22:42 14-01-2026

«Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ». նախարարը փոխանցել է Վագիֆ Խաչատրյանի խոսքը

«Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ». առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը «Նորք-Մարաշ» ԲԿ-ում այցելել է Վագիֆ Խաչատրյանին, փոխանցել է նրա խոսքը:

«Սպասում է հարազատների հետ հանդիպմանը, այս պահին հետազոտվում է։ Նրա մոտ սրտի քրոնիկ հիվանդություն կար. հիմա հավելյալ հետազոտություններ կիրականացվեն, և բուժման ընթացքի հետ կապված որոշում կկայացվի»,– ասաց Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` նրան վիրահատե՞լ են։ Ավանեսյանն այս հարցին չպատասխանեց՝ նշելով, որ առողջական վիճակի մասին ամբողջական բժշկական տեղեկատվությունը չեն կարող հրապարակել։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրեց, որ Վագիֆ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։

«Շատ մանրամասներ ասել չենք կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում»,– հայտնեց Ադամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում