Ներքին 9 ամիս առաջ - 19:06 14-01-2026

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։

Այս մասին գրում է Փաստինֆոն։

Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս երեք ամսով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։

Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, ընդ որում, ըստ ամենայնի, սպանությանն ականատես է եղել երեխայի եղբայրը, որը խոսքի խնդիր է ունեցել, բայց հոգեբանների մասնակցությամբ զրույցում ցույց է տվել պարանոցը։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։

Նշենք, որ ըստ ՆԳ նախարարի՝ երեխայի հայրը դիակը տեղափոխել է այն վայրեր, որտեղ արդեն «սանրման» աշխատանքներ են եղել։ Տղամարդը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ներընտանեկան հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան