Արտաքին 9 ամիս առաջ - 20:19 14-01-2026

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին:

Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք Գեչերը, Դիլեք Քարաֆազլըն, ինչպես նաև «Գալաթայի Սուրբ Փրկիչ հիմնադրամի» կառավարման խորհրդի ղեկավար Դանիել Աթսյուփը:

Հանդիպման ընթացքում Մաշալյանն անդրադարձել է հասարակության ներսում մերթընդմերթ ատելության խոսքի վերածվող արտահայտություններին, որոնք, ըստ նրա, խանգարում և ազդեցություն են ունենում հայ համայնքի հատսկապես երիտասարդ հատվածի վրա: Վերջինս, ընդգծելով, որ թուրք և հայ ժողովուրդները երկար համատեղ անցյալ ունեն, խոսել է երկու ժողովուրդների միջև ընդհանուր յուրահատկություններ ունենալու մասին:

«Համայնքի բնակչության նվազումը Թուրքիայի տեսանկյունից ևս կարող է դիտարկվել որպես կորուստ»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց միմյանց մոտենալուն զուգահեռ կպակասեն նաև եղած նախապաշարմունքները:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում