Ներքին 9 ամիս առաջ - 16:02 14-01-2026

ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան

Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել և Եվրամիության, և Եվրասիական տնտեսական միության անդամ: Հիմա պարզվում է մի իրողություն, որ կա տարածք այս ճանապարհով գնալու, և որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա՝ հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի: Մենք հստակ հայտարարում ենք, որ այնքան, ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:

«Մենք ունենք 2 տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, որը հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում: Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս, մի դեպքում մենք դառնում ենք լիիրավ անդամ, երկրորդ դեպքում չենք դառնում, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող պետություն: Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք որոշում»,- նշել է նա:

Խոսելով տարբերակներ չունենալու մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ դա այդպես չէ. «Մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում եմ այն, որ մեր ժողովուրդը շվարածի կարգավիճակով չլինի: Մենք ունենք տարբերակներ, և հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար: Մենք առաջնորդում ենք այդ մենյուի մեջ և ասում ենք, որ այո, ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով