Ներքին 9 ամիս առաջ - 14:15 14-01-2026

Ակայի որդու ավտոմեքենաները գնալով թանկարժեք են դառնում 

Արկադի Փելեշյանի՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո անհամեմատ բարելավվել է նրա ընտանիքի անդամների ֆինանսական դրությունը:

Արկադի Փելեշյանի որդու՝ Լևոն Փելեշյանի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերից տեղեկանում ենք, որ վերջինս 2021 թվականին ունեցել է TOYOTA մակնիշի ավտոմեքենա (գնված 2019 թվականին) և 714, 323 ՀՀ դրամ տարեկան եկամուտ, որն ստացել է Վանաձորի համայնքապետարանից որպես աշխատանքի վարձատրություն:

2022 թվականին հայտարարագրված է միայն այդ նույն TOYOTA մակնիշի ավտոմեքենան:

Արդեն 2023-ին Լևոն Փելեշյանը գնել է նոր TOYOTA մակնիշի ավտոմեքենա 2,500,000 ՀՀ դրամով և FORD մակնիշի ավտոմեքենա 2,730,000 ՀՀ դրամով: Նույն տարվա ընթացքում վաճառել է նախկին TOYOTA-ն 1,500,000 ՀՀ դրամով: 2023-ի տարեսկզբին կանխիկ գումար չի ունեցել, իսկ տարեվերջին առկա կանխիկ դրամը կազմել է 3,050,000 ՀՀ դրամ: Նաև փոխառություն է ստացել բանկից՝ 250, 000 ՀՀ դրամ:

2024-ին գնել է BMW մակնիշի ավտոմեքենա 7,000,000 ՀՀ դրամով: Նույն տարում վաճառել է TOYOTA-ն և FORD-ը՝ 2,000,000 և 4,000,000 ՀՀ դրամով: Տարեսկզբին ունեցած 3,050,000 ՀՀ դրամ կանխիկ գումարը տարեվերջին դարձել է 11,800,000 ՀՀ դրամ: Նույն տարում նաև միանվագ ծախս է կատարել՝ 8,000,000 ՀՀ դրամի չափով:

Թե որտեղից պաշտոնյայի որդուն թանկարժեք գնումների, ծախսերի համար միջոցներ՝ հայտնի չէ, քանի որ 2021 թվականից հետո Լևոն Փելեշյանի դեպքում եկամտի որևէ աղբյուր չի նշվում:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով