Ներքին 9 ամիս առաջ - 23:39 13-01-2026

ԶՈւ-ում ծառայnղ գնդերեցներին փորձում են ներքաշել կեղծ բարենորոգման արհեստական շարժման մեջ

Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:

Այս մասին գրել է Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

«Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում և Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը.

Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել: Դուք լավ գիտեք, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունի գնդերեցը զինվորի կյանքում: Բազմիցս վկայել եք, որ շատ դեպքեր բանակում կանխվել են անգամ հոգևորականի լուռ ներկայության շնորհով:

Այսօրվա պայքարը բացառապես հոգևոր է՝ չարի և բարու: Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյո՞ք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի. պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:

Բանակը նվիրական կառույց է և պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը՝ այն է Հայրենիքի պաշտպանությունը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով