Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:04 13-01-2026

Մեր ձեռքն էլ պիտի փող մնա, ես ամեն ամիս սիստեմա կստանամ, իսկ դա փող է. թոշակառու

2026 թ. հունվարի 1–ից կենսաթոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ավելի մեծ չափով հետվճար կստանան։ Առաջարկվում է 12%-ը սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10 հազար դրամ։

Նշենք, որ 2025 թ. հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 366 432, այն 3.6 %–ով ավել է նախորդ ամսվա համեմատ։ Անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 մլրդ 768 մլն դրամ` աճը կազմել է 6.9 տոկոս։ Կառավարության այս նոր փոփոխությունը թոշակառուների սրտով չէ։

Ռուզաննա Ղազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Մեր ձեռքն էլ պիտի փող մնա, ես ամեն ամիս սիստեմա կստանամ, իսկ դա փող է»։

Թոշակառուի խոսքով` կառավարության այս որոշումը թոշակառուների համար խնդիրներ է առաջացնում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով