Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 20:45 13-01-2026

Թրամփը սպառնում է Իրանի հետ առևտուր անող երկրներին. ինչ կկորցնի ՀՀ-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 25% մաքսատուրք կսահմանվի այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես հարաբերություններ են պահպանում Իրանի հետ՝ միաժամանակ դիտարկելով Իրանի ռեժիմի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը։

«Անմիջապես ուժի մեջ մտնելու պահից՝ ցանկացած երկիր, որը բիզնես է վարում ԻԻՀ-ի հետ, կհարկվի 25% մաքսատուրքով ԱՄՆ-ի հետ ցանկացած գործարար հարաբերության համար։ Այս հրահանգը վերջնական է և անշրջելի։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է Թրամփը։

Մաքսատուրքի մասին հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ նախագահը դիտարկում է Իրանի դեմ ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ ի պատասխան ցուցարարների սպանությունների:

Չնայած Թրամփը հակված է դիտարկել հնարավոր հարվածը՝ իրանական ռեժիմին պատժելու նպատակով, նա դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Նույն աղբյուրի համաձայն՝ վարչակազմը նաև ուսումնասիրում է հնարավոր դիվանագիտական լուծումները, քանի որ իրանցի պաշտոնյաներն առաջարկել են բանակցություններ։

Այս հայտարարության, դրա ծանր հետևանքների ու հնարավոր մաքսատուրքերի մասին, որոնք կտարածվեն Հայաստանի վրա, Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։

«ԱՄՆ-ի հետ մենք հսկայական առևտուր չունենք, Իրանի հետ էլ չունենք։ ԱՄՆ-ի հետ մեր ամբողջ առևտուրը կազմում է 60-ից 70 միլիոն դոլար, դրա 25%-ն էլ կազմում է 10-12 միլիոն, մոտավորապես անում է մի աննշան թիվ։ Հիմնական խնդիրն այն պետություններն են, որոնք Իրանից պիտի նավթ գնեն։ Հիմնական թիրախում են Չինաստանը և Ռուսաստանը՝ մատակարարի, նաև գնումների իմաստով»,- նշեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին