Արտաքին 9 ամիս առաջ - 22:24 13-01-2026

Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար. Դևլեթ Բահչելի

Թուրքիայի իշխանությունների հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգային շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Իրանի ներսում առկա պառակտումն ու խառնաշփոթը բոլոր առումներով վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների և Թուրքիայի համար։

Թուրքիայի ազգային ժողովում Բահչելին ընդգծել է նաև, որ Իրանի քաղաքական ու տարածքային ամբողջականությունը և կայունությունը Թուրքիայի համար կյանքի ու մահվան հարց է, ապա հավելել «Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար»:

Բահչելին նաև նշել է, որ Իրանի նկատմամբ իրականացվում են «իմպերիալիստական սադրանքներ»՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում էթնիկ ու կրոնական լարվածությունների խորացումը կարող է բերել նոր բախումների։ Նրա խոսքով՝ այս պայմաններում կարևոր է միասնությունը:

Հիշեցնենք, որ Իրանում 2 շաբաթից ավել է ինչ հակակառավարական ցույցեր են սկսվել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են 600-ից ավելիի, իսկ արևմտյան լրատվկամիջոցները՝ 2.000 զոհի մասին:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»