Ներքին 9 ամիս առաջ - 16:58 13-01-2026

Nissan Murano-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավոր

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանը և նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանը։

Վիրավորներց երկուսին Թալինի հիվանդանոց են տեղափոխել գումարտակի հրամանատար Ա. Սահակյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Սարգսյանը՝ պարեկային ծառայողական ավտոմեքենայով, ապա ժամանած Թալինի շտապօգնության բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր կնոջը, ապա տեղափոխել հիվանդանոց։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մնոյանի, Թալինի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»