Ներքին 9 ամիս առաջ - 17:26 13-01-2026

Հանրությունը պետք է տեղեկացված լինի՝ ինչպիսի պայմաններում է պահվել Սամվել Կարապետյանը. փաստաբան

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է պաշտպանյալի առողջական վիճակին և կալանքի պայմաններին՝ նշելով, որ քաղաքական հետապնդման տարրեր կան։

«Սամվել Կարապետյանը երկու կողմանի թոքաբորբով հիվանդ է և արդեն երկու օր է հաստատվել է կովիդի առկայությունը։ Նրա մոտ ընթացքը բավականին ծանր է՝ «ծանր դինամիկ»։ Այս պայմաններում պահելը հանգեցնում է նրան, որ մարդը բազմաթիվ այլ հիվանդություններ է ձեռք բերում, իսկ արդեն գոյություն ունեցող հիվանդությունները դինամիկ զարգացում են ապրում»,- նշել է փաստաբանը։

Նա նաև ընդգծել է, որ կալանքի պայմանները տնային պայմաններում ավելի խիստ են, քան բանտային.

«Փաստորեն, տանում ենք, ապահովում ենք բավարար ջեռուցում, և փառք Աստծո կարողանում ենք ապահովել բժշկական աջակցություն։ Բայց ուզում ենք, որ հանրությունը տեղեկացված լինի՝ ինչպիսի պայմաններում է պահվում Սամվել Կարապետյանը»,- հավելել է Արմեն Ֆերոյանը։

Փաստաբանը նշել է, որ բազմիցս դիմել են իրավասու մարմիններին բժշկական միջամտություն և բուժօգնություն ապահովելու համար, սակայն դիմումների մեծ մասի պատասխանները կա՛մ չեն տրվել, կա՛մ եղել են «ցրողական, լղոզված»։ «Դրանով պայմանավորված մենք հանցագործության մասին հաղորդում ենք տվել, բայց ո՛չ ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն կա, ո՛չ էլ տեսնում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր պետք է ապահովեին բժշկական աջակցությունը», – ընդգծել է նա։

Արմեն Ֆերոյանն նաև նշել է, որ այս հանգամանքները ցույց են տալիս քաղաքական հետապնդման լուրջ տարրեր, և իշխանությունները բոլոր հնարավոր միջոցները կիրառում են Կարապետյանին կալանքի տակ պահելու համար։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»