Ներքին 9 ամիս առաջ - 12:20 13-01-2026

2018-ի համեմատությամբ 2025-ին պաշտպանության ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

Շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ: 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար: Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարով: Այդ մասին ամփոփպիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական, զրոյական, նախահեղափոխական տարվա հետ այն առումով, որ շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանական ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր: Այս թվերը խոսուն են՝ մեղմ ասած»,-ասաց նա:

Ըստ Պապիկյանի՝ այս հանգամանքի վրա շեշտ դնելով՝ պետք է շարունակել 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի և ոչ միայն պաշտպանական ոլորտում իրականացվող ծախսերի առումով.
«Ընդհանրապես ոլորտը, իմ կարծիքով, 2025 թվականին մեծապես շահել է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»