Արտաքին 9 ամիս առաջ - 23:36 12-01-2026

ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին մտադիր չեն հարձակվել Իրանի վրա. Իսրայելում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ի կամ Իսրայելի իշխանությունները դժվար թե այս պահին Իրանի վրա հարձակվելու ծրագրեր նախապատրաստեն: Այս մասին Sky News հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին:

Հաքաբիին հարց են ուղղել` արդյոք Վաշինգտոնը փորձում է արագացնել Թեհրանում վարչակարգի փոփոխությունը։ Դեսպանը հերքել է, որ Թրամփը ձգտում է դրան, և բացառել է մոտ ժամանակներս ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը։

«Ես չեմ կարծում, որ հենց հիմա ԱՄՆ-ն կամ Իսրայելը (Իրանի գործերին՝ խմբ.) միջամտելու ծրագրեր են կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել»,- նշել է Հաքաբին։

Հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսը հիշատակել է հունվարի սկզբին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը՝ ընդգծելով, որ Իրանի պարագայում Սպիտակ տունը չէր կարողանա նմանատիպ գրոհ իրականացնել և ձերբակալել երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Հաքաբիին նաև խնդրել են գնահատել, թե Իրանին հնարավոր հրթիռային հարվածը որքանով հետևանքներ կունենա և չարդարացված հումանիտար սպառնալիք կներկայացնի։

Դեսպանն ընդգծել է, որ նման որոշումներ կարող են կայացնել անմիջապես Թրամփը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Ես չեմ լսել այն մասին, որ Ամերիկան պատրաստվում է ձեռնամուխ լինել դրան (Իրանին հարվածելուն՝ խմբ.) մոտ ժամանակներս»,- հավելել է Հաքաբին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան