Ներքին 9 ամիս առաջ - 19:51 11-01-2026

Հոգևոր կյանքի վերանորոգման տարի. ընթերցվել է Արամ Առաջինի հռչակագիրը


Այսօր ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։

Հայրապետը 2026թ.-ը հայտարարել է «Հոգևոր կյանքի վերանորոգման տարի» և այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։

Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգևոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգևոր կյանքի առանցքային կարևորության նահանջը։

Հայրապետը նշել է նաև, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգևոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։

«Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենտրոն, հետևաբար, հրամայական և անհետա­ձգե­լի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներ­կա պայ­ման­ներին և պահանջներին համապատասխանեցնելով և ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարևորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգևոր արժեքների վրա»,– ասվում է հռչակագրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»