Ներքին 9 ամիս առաջ - 16:17 11-01-2026

Եթե կաթողիկոսը չէր ուզում, որ 10 եպիսկոպոսը բողոքի ձայն բարձրացներ, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը. Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ

Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ, կապ չունի` ով կլինի օրվա իշխանություն:

Այս մասին հայտարարել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը 24 News-ին տված հարցազրույցում:

«Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսը բողոքի ձայն բարձրացներ, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը, կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել», - նշել է նա:

Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաղորդմամբ է Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել Արշակ սրբազանի նկատմամբ:

«Այս շրջանում մեր դեմ ամեն տեսակի հերյուրանքներ, լուտանքներ, բամբասանքներ տարածվեց, այդ պատվերները տրվել են ոչ իշխանության կողմից: Շատ նեղված էին որ ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել և սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալեին», - ասել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով