Արտաքին 7 ամիս առաջ - 15:13 11-01-2026

Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի ԱԽ քարտուղար

Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին. նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներս:

Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

«Թեև ոմանք մոլորության մեջ են եղել, շատերը եկել են հրազենով, այդ թվում՝ հրացաններով և ատրճանակներով, ինչը վկայում է հստակ կազմակերպվածության և պլանավորման մասին: Նրանց անհապաղ հարձակումները ռազմական և ոստիկանական կենտրոնների վրա փաստում են քաղաքացիական պատերազմ սկսելու և օտարերկրյա միջամտություն հրահրելու փորձի մասին»,- նրա հայտարարությունը մեջբերում են իրանական լրատվամիջոցները:

Ձեզ գուցե հետաքրքրի