Ներքին 9 ամիս առաջ - 20:12 10-01-2026

Մոսկվա-Երևան ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. Shot

Մոսկվա-Երևան ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Ձեռքի ուղեբեռը այրվել է հենց թռիչքի ժամանակ, տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։

Ինչպես պարզել է ալիքը, այսօր FlyOne Armenia ավիաընկերության 3F324 չվերթի ուղեւորներից մեկի մոտ Երեւան թռչելիս այրվել է անձնական իրերով պայուսակը։

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի ուղեկցորդները արագ եւ հստակ են գործել, նրանք մարել են կրակը երեք կրակմարիչներով։

Նախնական տվյալներով՝ պայուսակում այրվել է փաուերբանկը։ Ավելի ստույգ տեղեկատվություն դեռ չկա։

Տուժածներ չկան, թռիչքի ուղղությունը չի փոխվել․ ինքնաթիռը բարեհաջող հասել է Հայաստանի մայրաքաղաք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով