Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:59 09-01-2026

Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի. Ասողիկ աբեղա

Սիրելիներ, շնորհակալ եմ Ձեր հեռախոսազանգերի և գրառումների համար, որով Ձեր զորակցությունն եք հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռը և մեր ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը:

Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները:

Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ:

Որոշ է, որ բոլոր այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաև մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին:

Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին:

Փառք Քեզ, Տեր, ամեն ինչի համար փառք Քեզ: Թող Լուսավորչյան տեսիլքի համաձայն մեր Սուրբ Եկեղեցին ազատվի այդ «խավար բեռից», որպեսզի աստվածային լույսն անստվեր ճառագայթի ու լուսավորի Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս:

Քահանայք և ժողովուրդ, սիրելի ուխտապահ հարազատներ, շարունակենք մեր նվիրյալ և հավատարիմ՝ անկասելի երթը, քանզի Աստված Իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով