Ներքին 9 ամիս առաջ - 11:44 08-01-2026

Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը գրառում է կատարել «Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»» վերտառությամբ․

«Հայաստանի քաղաքական դաշտում ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ «Հայրենասիրությունը» դառնում բոլոր սրիկաների վերջին հանգրվանը։ Այն նաև ֆինանսապես շատ ձեռնտու մասնագիտություն է բոլոր նրանց համար, ովքեր թշնամուց կրած պարտությունը ներկայացնում են որպես բարեբախտություն և հաղթանակ։

Մասնագիտությամբ «հայրենասերների» սիրած բառն ինքնիշխանությունն է։ Ինչքան շատ են այն օգտագործում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։

Վերջին շրջանում «աստվածապաշտությունն» էլ է դարձել մասնագիտություն։ Դա դրսից պարտադրված մասնագիտություն է։ Այն բոլոր անաստվածների վերջին հանգրվանն է դարձել։

Նիկոլ Փաշինյանի մոտ այս երկու մասնագիտությունների գծով սուր դրսևորումներ են արձանագրվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ