Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:00 07-01-2026

Բավրայում երկու եղանակ կա` 6 ամիս ձմեռ, 6 ամիս գարուն

Բարձր լեռնային և խստաշունչ ձմեռներով հայտնի սահմանամերձ Բավրա գյուղը գտնվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 32 կմ հեռու։ Գյուղը գտնվում է Վրաստանի հետ պետական սահմանին։ Գյուղացիները նշում են, որ Բավրայում երկու եղանակ կա` 6 ամիս ձմեռ, 6 ամիս գարուն։

Շատերը սրտնեղում են եղանակային պայմաններից` ընդգծում, որ վերջին 2 տարիներին համեմատաբար ավելի մեղմ է, քան նախորդ տարիներին։

Դեկտեմբերի 28-ին տեղած առատ ձյունը նոր խնդիրներ է ստեղծել գյուղացիների համար։ Հունվարի 1-2-ին գյուղում ճանապարհներն անանցանելի էին, բայց հիմա էլ բարվոք չեն Բավրայի փողոցներն ու գյուղ տանող ընդհանուր ճանապարհը։

Սահմանամերձ այս գյուղում գազ կա, բայց գյուղացիներից շատերը տան ջեռուցումն իրականացնում են ավանդական մեթոդներով` փայտի վառարաններով։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Բավրայի անանցանելի փողոցների վիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում