Ներքին 9 ամիս առաջ - 22:33 06-01-2026

«Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ. խաչքավոր էր ընտրվել Արթուր Վանեցյանը

Այսօր՝ հունվարի 6-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Պատարագի վերջում կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց Խաչքավորը: Խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը մեծ ուրախությամբ էր ընդունել Տիրոջ նախախնամությունը։

Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա ջուրն օրհնվեց Սուրբ Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը՝ Արթուր Վանեցյանը, խաչը ջրից հանելով, տարավ տուն: Սուրբ Ծննդյան ութերորդ վերջին օրը՝ հունվարի 13-ին, քահանան կայցելի Խաչքավորի տուն, կօրհնի տունը և խաչը կվերադարձնի եկեղեցի:

Խորհրդավոր, հայկական ու ազգային է քավորի խորհուրդը Հայ Եկեղեցում և ընտանիքում: Այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և ժողովրդի նկատմամբ:

Նշենք, որ հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Ընդունված կարգի համաձայն` այս օրը եկեղեցիներում մատուցվող պատարագին ընտրվում է Սուրբ Ծննդյան կնքահայր, որը խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին:

ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան