Արտաքին 9 ամիս առաջ - 14:55 06-01-2026

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի մասնատմանը. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի կարծիքով՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը։

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կավարտվի»,- լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին հայտարարել է Ֆրեդերիկսենը։

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ ձեռնարկելիք ուժային գործողության աղետալի հետևանքների մասին զգուշացրել է նաև այդ կղզու Կառավարության ղեկավար Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։

Դանիայի և Գրենլանդիայի վարչապետների հայտարարությունները հնչել են Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողության խորապատկերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող