Արտաքին 9 ամիս առաջ - 11:52 03-01-2026

Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այս մասին Х սոցցանցում տեղեկացրել է CBS հեռուստաալիքի լրագրողուհի Ջենիֆեր Ջեյկոբսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ թիրախների ցուցակում են հայտնվել ռազմական օբյեկտներ։

Ինչպես նշել է Ջեյկոբսը՝ հղում կատարելով պաշտոնատար անձանց, Թրամփը ամերիկացի զինվորականների համար կանաչ լույս է վառել՝ ցամաքային հարվածներ հասցնելու Վենեսուելային դեռեւս մի քանի օր առաջ։

«ԱՄՆ-ը պատրաստ էր Սուրբ Ծննդին, բայց, աղբյուրների խոսքով, առաջնահերթությունը տրվեց Նիգերիայում գտնվող ԻՊ օբյեկտների ավիահարվածներին։ Սուրբ Ծննդին հաջորդած օրերին հարվածների ավելի մեծ հնարավորություններ ստեղծվեցին, բայց գործողությունը հետաձգվեց մասամբ եղանակային պայմանների պատճառով»,- գրել է լրագրողուհին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ