Ներքին Միտք 9 ամիս առաջ - 10:45 02-01-2026

Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար:

Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանորյա ուղերձում հատուկ անդրադարձ է կատարել Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին:

«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,- գրել է Մխիթարյանը։

Հարգանքի արժանի քայլ, որը միայն պատիվ է բերում ու առավել ընդգծում Հենրիխ Մխիթարյան մարդու և ֆուտբոլիստի մեծությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով