Ներքին 9 ամիս առաջ - 18:12 01-01-2026

Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված աբսուրդային և շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն․ Ամստերդամ

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը, ինչը նրան հնարավորություն կտա տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Սա նշանակալի քայլ է ընթացող իրավական գործընթացում: Այս որոշումը հաջորդում է ամիսներ տևած հետևողական իրավական ջանքերին և պարոն Կարապետյանի գործի վերաբերյալ թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային դիտորդների կողմից արտահայտված լուրջ մտահոգություններին:

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ պարոն Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների, իսկ հիմնական մեղադրանքները մնում են ուժի մեջ: Ներկայիս զարգացումը միայն մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող շատ ավելի լայն և խորապես մտահոգիչ արշավի մեջ, որը դուրս է գալիս պարոն Կարապետյանի անձնական գործի շրջանակներից և թիրախավորում է ամբողջությամբ Հայ Առաքելական Եկեղեցին»,-նշված է հայտարարության մեջ։

Ռոբերտ Ամստերդամը՝ Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկերը նաև հայտարարել է. «Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէ, այլ նաև վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և հենց կրոնական ազատության դեմ: Հայ Առաքելական Եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից: Պարոն Կարապետյանի դեմ ներկայացված աբսուրդային և շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն: Բոլոր քրիստոնյա կալանավորները պետք է անհապաղ վերադառնան տուն: Հայաստանին պետք է թույլ տրվի վերադառնալ իր պատմական ուղուն, որը խարսխված է հավատի, արժանապատվության, ինքնիշխանության և օրենքի գերակայության վրա»:

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, որը պատիվ է ունեցել միանալ հայաստանյան հիանալի պաշտպանական թիմին, կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ արդարության լիակատար վերականգնմանն հասնելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի