Ներքին 9 ամիս առաջ - 14:41 31-12-2025

2025-ին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ուղերձը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին Նոր Տարվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը՝ մաղթելով խաղաղություն, բարգավաճում և նոր ձեռքբերումներ։

«Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի»,- նշել է դեսպանը։

Նա տեղեկացրել է, որ 2025 թվականի վերջին օրերին ժամանել է Երևան՝ որպես Իրանի դեսպան՝ ընդգծելով երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության խորացման իր պատրաստակամությունը։

«2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի պատմական այցը Երևան և ձեռք բերված պայմանավորվածությունները այդ ձեռքբերումների գագաթնակետն էին»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ 2026 թվականին կողմերը կշարունակեն շարժվել դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում՝ ընդլայնելով ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու ձևավորելով նոր նախաձեռնություններ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ և պատրաստ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում»,- հայտարարել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում