Ներքին 9 ամիս առաջ - 18:42 30-12-2025

Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով ու գրավով. փաստաբան

Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2025 թվականի հունիսի 25-ից Բագրատ Սրբազանի կեցավայրից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքն այսօր վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով:

Ստորև ներկայացնում ենք փաստաբանի գրառումը.

«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։

Արդյունքում՝ 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով։

Դատավոր Վազգեն Ռշտունին փաստաբանական համայնքում ընկալվում է որպես կայացած և վստահություն ներշնչող մասնագետ, որի մասնագիտական հեղինակությունը տարիներ շարունակ հաստատված է։

Ցավն այն է, որ ուրախանում ենք արդար անձի՝ ՔԿՀ-ում կալանքը տնային կալանքով փոխարինելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով