Արտաքին 9 ամիս առաջ - 23:48 29-12-2025

Թրամփը խոստովանել է՝ իրեն շատ է բարկացրել Պուտինի նստավայրի վրա հարձակման լուրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական նստավայրի վրա անօդաչուների հարձակման փորձի մասին իմացել է անմիջապես Ռուսաստանի առաջնորդից:

«Ես այդ մասին իմացել եմ այսօր առավոտյան։ Գիտե՞ք, թե ով է ինձ ասել: Նախագահ Պուտինն ինձ այդ մասին պատմել է վաղ առավոտյան։ Նա նշել է, որ հարձակման է ենթարկվել: Դա վատ է», - ասել է Թրամփը լրագրողներին։

Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել չափազանց զգայուն պահի։ Թրամփն ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են:

«Մի բան է հանդուգն պահվածքը, և բոլորովին այլ բան՝ հարձակումը նրա տան վրա։ Դա սխալ քայլ է։ Չի կարելի դա անել»,- հայտարարել է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման ժամանակ։

ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ շատ է բարկացել՝ իմանալով տեղի ունեցածի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով