Ներքին 9 ամիս առաջ - 10:54 28-12-2025

Առաջիկայում հնարավոր է ոչ միայն Ադրբեջանից նոր ներմուծում, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. Պապոյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցելու Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ինչպես նախորդ պատարագների ժամանակ, Փաշինյանին են միանում նրա թիմակիցներից շատերը, այսօր նրանց թվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Եկեղեցում լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան առևտրի ընդլայնման հնարավորություններին:

«Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում»,- նշել է Պապոյանը։

Ըստ նրա՝ դա կարող է լինել ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանն արտահանում է, և Ադրբեջանը ներմուծում է։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում քննարկել և որոշել են 2026 թվականի սկզբին պատասխան քայլ կատարել ու ներկրված վառելիքի փոխարեն «Ջերմուկ» արտահանել ու վաճառել Ադրբեջանում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան