Ներքին 9 ամիս առաջ - 19:27 27-12-2025

Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար

Այսօր Արցախի ԱԺ նախագահ, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Հայաստանում ապօրինի կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է։

Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է.

«Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նվիրյալ ընկեր Դավիթ Իշխանյանի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։
Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի։

Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։

Շնորհավորում եմ սիրելի ընկերոջս և Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջություն, տոկունություն և ազատություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում