Ներքին 9 ամիս առաջ - 10:30 27-12-2025

Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան տարեդարձն է. Շիրակի թեմի հայտարարությունը

Միքայել Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ում ամբողջ կյանքն ու գործունեությունը խարսխված են եղել ճշմարտության, արդարության և անկեղծ ծառայության վրա։ Այս ասված է Շիրակի թեմի հայտարարության մեջ:
«Նա հոգևոր հայր է, ով իր անձնական օրինակով և բարոյական վեհությամբ առաջնորդել է հազարավոր հավատավոր զավակների՝ դաստիարակելով նրանց քրիստոնեական արժեհամակարգով և ազգային ոգով։

Սրբազան Հայրը տարիներ շարունակ մշտապես հավատարիմ է եղել իր հոգևոր ուխտին։ Նրա քարոզները հնչել են ամենուր․ նա միշտ գտնվել է ժողովրդի մեջ՝ մասնակից լինելով նրանց առօրյային, լսելով նրանց հոգսերը և ամրացնելով հավատքը։
Միքայել Սրբազանի հոգևոր ուղին առանձնանում է անսասան հաստատակամությամբ․ նա երբեք չի դավաճանել ճշմարտությանը, անգամ այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ է եղել խիզախություն և անձնազոհություն։ Նրա հոգևոր առաջնորդությունը համատեղում է և՛ բարի հոր մեղմությունը, և՛ արդար դատավորի խստությունը։

Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի։ Նրա անմիջականությունը, մարդկանց հոգսը կիսելու կարողությունը և անձնական նվիրվածությունը նրան դարձրել են ժողովրդի սիրելի առաջնորդ։
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Շիրակի Թեմի քահանայից դասը, աշխատակազմը, հավատավոր ողջ ժողովուրդը շնորհավորում են Ձեզ:

Առ Բարեգութ Հայր հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ձեզ քաջառողջ պահի, անսասան Ձեր ընթացքի մեջ, հատկապես այս ապօրինի դատապարտության օրերին, որ Դուք կրում եք մնալով հանուն ճշմարտության և առ հայրենիք սիրո: Թող շուտափույթ արդարություն հաստատվի և Ձեզ տեսնենք մեր բոլորիս սիրելի Շիրակի թեմում:
Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։

Շիրակի Թեմ
Ajapahyan Mikael
Շիրակի Թեմի Երիտասարդաց Միություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան