Ներքին 9 ամիս առաջ - 19:46 26-12-2025

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Արմինե Խերանյանը այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետեր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին:

Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն իրականացնող զինվորին անձամբ շնորհավորելն ու զորակցություն հայտնելը:

Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և խաղաղ ծառայություն»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»