Ավելին 9 ամիս առաջ - 18:29 26-12-2025

Թուրքիայի խորհրդարանում քննարկվել է 19-րդ դարի հայկական եկեղեցու անմխիթար վիճակը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Օջալանը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել Հալիլիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Գերմուշ) եկեղեցու վիճակը։

Պատգամավորը նշել է, որ եկեղեցին Թուրքիայում օսմանյան շրջանի և միջազգային ակադեմիական գրականության մեջ պահպանված հազվագյուտ օրինակներից է։

Այն կառուցվել է 19-րդ դարում և մինչև 1915 թվականը հայ ուղղափառ համայնքի կողմից օգտագործվել է որպես պաշտամունքի վայր, իսկ հետագայում՝ մատնվել անտերության, հայտնում է Ermenihaber.am-ը։

Օջալանը նշել է, որ այն օգտագործվել է որպես ախոռ, տուժել է գանձ որոնողների կողմից, իսկ 2023-ին փուզվել է գմբեթի մի մասը։ Նա կարևորել է եկեղեցու պահպանությունն ու եկեղեցու վիճակի վերաբերյալ գրավոր հարցեր հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Նա մասնավորապես հարցրել է, թե որն է Գերմուշ եկեղեցու վերականգնման աշխատանքների բացակայության պատճառը. ո՞ր հաստատություն(ներ)ն են պատասխանատու եկեղեցու պահպանման համար, արդյո՞ք նախարարության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ փլուզված գմբեթի վերականգնման ուղղությամբ և արդյո՞ք եկեղեցու վերականգնման համար բյուջե է հատկացվել 2026-ի ներդրումային ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան