Ներքին 9 ամիս առաջ - 20:52 25-12-2025

Բախվել են «Toyota Camry»-ն և «Mercedes»-ը․ վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Mitsubishi»-ին․ կա վիրավոր․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի 10-րդ փողոցում բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Հարություն Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 25-ամյա Երեմ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Գ․-ին և բախվել կայանված վիճակում գտնվող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով Սևակ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»