Արտաքին 9 ամիս առաջ - 16:53 25-12-2025

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի 25-ի ցերեկը գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքը, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ քաղաքում «պայթյուններ են որոտացել», նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

«Այս պահին արտակարգ արձագանքման ծառայությունները գտնվում են դեպքի վայրում․ կազմակերպվել է հրդեհի մարման աշխատանքը»,- գրել է տարածաշրջանի ղեկավարը տելեգրամյան ալիքում՝ առանց մանրամասներ հայտնելու։

Ուկրաինական մոնիտորինգային ալիքների և Astra-ի տվյալներով՝ ԱԹՍ-ների հարվածը հասցվել է Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանին՝ Ռուսաստանի հարավի խոշորագույն ՆՎԳ-ներից մեկին, որի նախագծային հզորությունը տարեկան մինչև 7,5 միլիոն տոննա նավթ է։ Ձեռնարկությունը մասնագիտացած է մազութի, վառարանային, նավային և դիզելային վառելիքի, ինչպես նաև ուղղակի թորման բենզինի արտադրության մեջ։ Դատելով ականատեսների կադրերից՝ անօդաչուների հարվածը ՆՎԳ-ում ուժգին հրդեհ է առաջացրել, որի վրա ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Supernova+-ի տվյալներով՝ գործարանում 6-ից 10 պայթյուն է որոտացել։

Ռուսական Z-ալիք «Վոենկոր Կոտենոկը» պնդում է, որ Ուկրաինան հարվածել է Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանին (ՆՎԳ) Storm Shadow (SCALP-EG) թևավոր հրթիռներով։ «Այժմ Ուկրաինայի զինված ուժերը բավականին հաճախ են կիրառում ռեակտիվ անօդաչու սարքեր, դրանք ձայնով հեշտ է շփոթել [թևավոր հրթիռի հետ]», - մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը։

Նովոշախտինսկի ՆՎԳ-ին՝ Ռոստովի մարզի միակ նավթավերամշակման գործարանին հասցված նախորդ խոշոր հարվածը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին։ Հարձակման հետևանքով գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, որը չեն կարողանում մարել մի քանի օր շարունակ։

Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանին հարվածել են նաև նոյեմբերի 30-ին։ Ըստ Սլյուսարի տվյալների՝ այդ հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել Նովոշախտինսկի չնշված արդյունաբերական ձեռնարկություններից մեկում։ Այդ ժամանակ կրակը տարածվել է 50 քառակուսի մետրի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով