Ներքին 9 ամիս առաջ - 13:40 24-12-2025

«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար կնշանակվի

ՀՀ Կառավարության՝ 2024 թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» №1198-Ն որոշման համաձայն՝ նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություն)։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Ընկերության գործադիր մարմնի ձևավորման գործընթացն իրականացնելու նպատակով հայտարարվում է Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավում՝ մինչև Ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում նշանակումը։

Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ընկերության գործադիր մարմին, ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, ինչպես նաև Ընկերության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և վերջիններիս կարողությունների զարգացմանը, որպեսզի մասնագիտական եզրակացություն ներկայացվի ՀՀ Կառավարությանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

Հիեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին հանդիման ժամանակ ՌԴ նախագահն ասել էր՝ «Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան